News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները անցել են թափանցիկ, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալու Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը։  Այս մասին մայիսի 4-ին Ստեփանակերտում հայտարարել է ԱՄՆ, Մեքսիկայի եւ Բրազիլիայի  դիտորդական առաքելության ներկայացուցիչ Քերին Մակդոնալդսը։

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում ընտրություններին քաղաքացիների մասնակցության բարձր ցուցանիշը։ «Մեզ ընտրություններին հետեւելու անսահմանափակ հնարավորություններ էին տրամադրվել, որոնց ընթացքում մենք խախտումներ չենք արձանագրել»։

Իր հերթին Գեյլ Փեփերինը նշել է, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կարելի է համեմատել ցանկացած եվրոպական երկրում անցկացվող ցանկացած ընտրության հետ։ Ռոդրիգո Գարիսա Գոմեսի գնահատմամբ՝ ինչպես ընտրությունների ընթացքում, այնպես էլ դրանից առաջ ապահովվել են ազատ, ժողովրդավարական եւ թափանցիկ ընթացակարգեր։ «Ամեն ինչ կազմակերպված էր հստակ եւ թափանցիկ՝ միջազգային նորմերին  համապատասխան»։ Ամերիկացի Անդրեաս Բորգեսը իր հերթին  նշեց, որ վատ չէր լինի, եթե ԱՄՆ-ում ընտրությունները կազմակերպվեն ղարաբաղյան ընտրությունների օրինակով, որտեղ քաղաքացիների մասնակցությունը կազմում է 70 տոկոս։ «ԱՄՆ-ի համար դա աննախադեպ է»։

Միաժամանակ դիտորդները նշել են, որ որոշ ընտրատեղամասերում ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց համար որոշակի անհարմարություններ են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ