News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մանկական «Դոն» կոչվող ճամբարում, որտեղ զանգվածային բախում է տեղի է ունեցել, հանգստանում էին Չեչնիայից եկած 17-20 տարեկան  ավելի քան 400 անչափահասներ եւ մոտ 100 փոքր տարիքի երեխաներ ՝Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: Բախումը սկսել են չեչենները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժնի ղեկավար Գուրգեն Իվանյանը: Նա նշել է, որ շրջանում, ուր գտնվում է ճամբարը, մեծ թվով  հայեր են բնակվում, որոնց մի մասն աշխատում է իրենց հետ: Չեչենները սկսել են ծաղրել աղջիկներին, իսկ հայերը որոշել են պաշտպանել նրանց: «Չեչենները ոչ միայն ավերել են ճամբարը, այլ նաեւ ծեծել են ճամբարի տնօրենին ու փոխտնօրենին՝ կոտրելով վերջինիս ոտքը»,-նշել է նա:

Իվանյանը հերքել է ռուսական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե հայերը իբր ճամբարում ամեն ինչ ջարդուփշուր են արել: Նա նշել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը, որը քննություն է իրականացնում, հայերին ոչ մի մեղադրանք չի առաջադրել:    

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կուբանում գտնվող առողջարանային «Դոն» համալիրում  տեղի էր ունեցել կոնֆլիկտ՝ ճամբարի տնօրենի տեղակալի եւ Չեչնիայի հանրապետության երեք անչափահաս քաղաքացիների միջեւ: Ըստ Կրասնոդարի երկրամասի  ՆԳ գլխավոր վարչության՝ տեղի է ունեցել բախում՝ կենցաղային հողի վրա։ Ճամբարի տնօրենի տեղակալին դուր չի եկել այն, թե ինչպես են անչափահասները փորձում ծանոթանալ աղջկա հետ:  Նա  խնդրել է նրանց հեռանալ ճամբարի ննջարանային մասնաշենքից, դիտողություն արել, ինչից հետո էլ չեչեն անչափահասները ծեծել են տնօրենի տեղակալին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
Ամենաշատ