Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է կանխել ԼՂՀ ԱԺ ընտրությունները խանգարելու՝ ադբեջանական կողմի փորձը: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, NEWS.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
«Սահմանին այսօրվա դրությամբ վիճակն ավելի խաղաղ է: Մենք ունեինք տեղեկություն, որ հակառակորդը փորձելու է խանգարել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընտրությունները: Պաշտպանության բանակը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել, որպեսզի կանխի այդ ոտնձգությունները եւ, բարեբախտաբար, դա մեզ հաջողվել է»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արցախում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցած 7 կոսւակցություններից հինգը մտել է Ազգային ժողով։ Քվեարկությանը գրանցվել է ընտրողների ավելի քան 70 տոկոս մասնակցություն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am