News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նախորդի հետ համեմատ մեկ քայլ առաջ էին, քանի որ անցան ավելի մրցակցային մթնոլորտում, քան նախորդ ընտրությունները, եւ դա հիմնական տարբերակիչ գիծն է, որը պետք է առանձնացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ԼՂՀ-ում ընտրությունները լինում են ազատ, բայց ոչ արդար, քանի որ «իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով, եւ եթե այդ մեկ ամսում քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ են ունենում, ապա նույնը չի կարելի ասել նաեւ մնացած ժամանակահատվածների մասին»:

Բաղդասարյանը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում Արցախում կարմատավորվի ժողովրդավարությունը, բայց փաստն այսօր այն է, որ քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ չունեն ընդհանրապես։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ղարաբաղում քվեների մանրամասն հաշվարկ է եղել. ամերիկացի փորձագետ
Ես տեսա լավ պատրաստված ու կազմակերպված աշխատակիցների, որոնք ներգրավված էին գործընթացում, նաեւ տեղեկացված ընտրողների, ինչը հանգեցրեց 70,6 տոկոս մասնակցության...
Ամենաշատ