News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Քամփ Արմեն» անունը կրող մանկատան քանդումը հասարակական մեծ արձագանքից հետո հետաձգվել է։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում հայկական մանկատան տարածքի սեփականատեր Էրհան Այդընլարը նշել է, ինքը տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին, իսկ վերջինս էլ որոշել է մեկ ամսով հետաձգել քանդման աշխատանքները, որ լուծում գտնվի։

«Ես շատ հայ բարեկամներ ունեմ։ Ես չէի ուզենա նման բան լիներ, ես շատ եմ տխրել, որ գործը նման կետի է հասել։ Եթե այս տարածքն իմ լիներ, ես այն կնվիրաբերեի, բայց խոսքը գնում է գնված տարածքի մասին, որի համար մարդիկ են աշխատում»,-ասել է Էրհան Այդընլարը։

Նշենք, որ այս մանկատանն են մեծացել Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ