News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներում 33 անձանց մեղադրանք են ներկայացրել Քալիֆորնիայում եւ այլ նահանգներում խարդախության խոշոր դեպքով։ Glendale News Press-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Սան Ֆրանցիսկո քաղաքի դատախազությունը։ Մեղադրյալներից երկուսը Գլենդելի հայազգի բնակիչներ են։

Ըստ իրավապահների, 45-ամյա Արա Կարապետյանը, 29-ամյա Միհրան Ստեփանյանն ու 38-ամյա Արթուր Ստեփանյանը առանցքային դեր են կատարել հանցագործության մեջ՝ ապօրինի ձեռքբերված դեղամիջոցներ եւ թմրանյութեր վաճառելով Մինեսոթայի մի ընկերության։

Minnesota Independent Cooperative-ի տնօրեն, 50-ամյա Դեւիդ Միլերը, 2010-2014- թվականներին նրանցից գնել է մոտ 157 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ տարբեր մատակարարների միջոցով: Նա տեղյակ է եղել, որ իր գնած թմրանյութերը Ստեփանյաններից ու Կարապետյանից եւ այլ կալիֆոռնիական աղբյուրներից ձեռք են բերվել անօրինական ճանապարհներով, բայց նա, այնուամենայնիվ, համաձայնել է գնել և վաճառել դրանք՝ հայտնում են դատական մարմինները:

Այդ թմրանյութերը նախատեսված են եղել տարբեր հիվանդություններ բուժելու համար, սակայն ձեռք էին բերվել ապօրինի եղանակով։

Միլերի և Ստեփանյանների նկատմամբ մեկ այլ մեղադրանք առաջադրվել է Օհայո նահանգում, իսկ Արա Կարապետյանն ու մեկ այլ ձերբակալված՝ Գևորգ Տեր-Մկրտչյանը, նաև մեղադրվում են վաձու մարդասպան վարձելու մեջ։ Պատվիրված սպանությունը չէր իրագործվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ