News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Հալե քաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ խաչքար է տեղադրվել։ Հալեի քաղաքային խորհուրդը դեռեւս 2012թ. որոշել էր խաչքարը տեղադրել հենց այս տարի՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության 100-ամյակին, գրում է hallespektrum.de-ն։ 

Գերմանիայում հայ առաքելական եկեղեցու թեմի արքեպիսկոպոս Գարեգին Բեքջյանը եւ Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի քրիստոնյա եկեղեցիների խորհրդի ղեկավար Յուրգեն Դիթրիխը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ աղոթք են կարդացել։ Միջոցառման պատվավոր հյուրն է եղել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Բացման խոսքով հանդես է եկել քաղաքապետ Բերնդ Վիգանդը. «20-րդ դարը նշանավորվեց զանգվածային սպանություններով, էթնիկ զտումներով եւ ցեղասպանություններով, որոնք կյանքի կոչվեցին ամենաանմարդկային եւ բարբարոս ձեւերով։ Մարդկության դեմ գործած այդ հանցագործության մասին հիշողությունը դրդում է մեզ մարդասիրության, խաղաղության եւ հաշտեցման կոչ անել։ Դա այսօր առավել քան արդիական է, քանի որ աշխարհում շարունակվում են կրոնական, քաղաքական եւ ազգայնական հակամարտությունները։ Այս խաչքարը խաղաղության, հաշտեցման եւ մարդասիրության կոչ է»։

Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը նշել է, որ Ցեղասպանությունից 100 տարի անց դրա հետեւանքները չեն վերացել։ «Այս խաչքարը պետք է միշտ հիշեցնի անմեղ զոհերի մասին։  Մենք պետք է ասենք, ինչ է եղել իրականում եւ որն է ճշմարտությունը։ Սա Հայաստանի եւ Սաքսոնիա Անհալթի միջեւ բարեկամության խորհրդանիշ է։ Մենք շահագրգռված ենք երկու ժողովուրդների եւ մշակույթների համագործակցության ու փոխըմբռնման գործում»,- հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ