News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական բարձրագույն կրթության տարածքը վերջին 3 տարիներին լարված աշխատել եւ առաջընթաց է գրանցել՝ հաղթահարելով ճգնաժամերը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանում ընթացող՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի չորրորդ ֆորումի բացմանն ասաց Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն (ֆոտոռեպորտաժ):

«Մեր բարձրագույն կրթության հանրությունները վերջին 3 տարիներին լարված աշխատել են, բազմաթիվ քննարկումներ են եղել: Անհրաժեշտ է առաջ ընթանալ՝ հաշվի առնելով քաղված դասերը: Բոլոնիայի գործընթացը խթանող գործոն է Եվրոպայի աճի համար: Ի հեճուկս որոշ քննադատական ձայների՝ ակնհայտ է, որ եվրոպական բարձրագույն կրթության տարածքը առաջընթաց է գրանցել՝ հաղթահարելով տնտեսական, եւ այլ ճգնաժամերը: Իհարկե, դեռ խոչընդոտներ կան հաղթահարելու համար»,- ասաց նա:

Մարիտե Սեյլեն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳ նախարարին՝ գագաթաժողովը կազմակերպելու համար: Նրա խոսքով՝ գագաթնաժողովը կարեւոր է եղած խնդիրները վերլուծելու, ապագա աշխատանքի համար ռազմավարություն մշակելու համար:

«Բարձրագույն կրթության հաստատությունները միայն հմտություններ չեն դասավանդում ու փոխանցում, նոր գիտելիքներ են ստեղծում, որն օգնում է գիտելիքահեն հասարակություն ձեւավորելու համար: Մենք խոսում են ստեղծածարար բարձրագույն կրթության մասին, որ մենք կարողանանք ձեւավորել հասարակություն, որը մոտ կլինի ժողովրդավարական արժեքներին»,- ասաց Մարիտե Սեյլեն:

Նշենք, որ ֆորումին նախատեսված են երկկողմ հանդիպումներ, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստ: Ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են 147 երկրներ ու կազմակերպություններ, մասնակիցների թվում շուրջ 20 երկրների կրթության նախարարներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ