News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլոնիայի գործընթացը համամարդկային արժեքներով առաջնորդվող նոր սերունդ ձևավորելու համար բացառիկ հնարավորություն է: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանում ընթացող՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի չորրորդ ֆորումի բացմանն ասաց Հայաստանի  Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը (ֆոտոռեպորտաժ):

«Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա: Բոլոնիայի գործընթացն իր ողջ դժվարություններով ու մարտահրավերներով հանդերձ՝ հաջողված գործընթաց է: Այն բացառիկ նախագիծ է, որը միավորում է 47 եվրոպական երկիր: Այս նախագծի էությունը միայն կրթական չէ. դրա կարևորությունը նաև քաղաքակրթական է, այսինքն՝ բացառիկ հնարավորություն համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերունդ ձևավորելու համար»,- ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ֆորումը հնարավորություն է կրթական ոլորտում եղած խնդիրներին լուծում գտնելու համար:

«Եվրոպական քաղաքակրթության առջև այսօր ծառացած բազմաթիվ մարտահրավերների լուծումները կարելի է գտնել հենց ժողովրդավարական, քաղաքացիական դաստիարակության, համամարդկային արժեքների տարածքում գտնվող անհատների մեջ: Կրթական ոլորտի բարեփոխումները պահանջում են նաև քաղաքական կամք, որի արտահայտման համար հարկավոր են լիդերներ»,- ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանը նշեց նաեւ, որ կարեւոր է նաեւ իրականացված բարեփոխումների հանրային ընկալումը: Նրա խոսքով՝ անկախ առկա ձեռքբերումներից, հանրային կարծիքը երբեմն քննադատաբար է վերաբերվում տարբեր երկրներում իրականացվող կրթական բարեփոխումներին, ինչը նշանակում է, որ պետք է փորձելով հասարակությանը լավագույն կերպով ներկայացնել իրականացվող փոփոխությունների իմաստը։

«Բոլորս պետք է պահպանենք այն, ինչ կարողացել ենք ստեղծել: Այն նախաձեռնությունը, որ ցուցաբերվեց 1999 թվականին Եվրոպական հռչակագրի կնքման պահից, պետք է պահել և տարածել ինչպես աշխարհագրորեն` հարակից երկրների վրա, այնպես էլ մեր երկրների ներսում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ