News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը (երկաթգիծ, որ կապում է երեք պետությունները՝ շրջանցելով Հայաստանը, խմբ.) ծրագրվում է ավարտել հաջորդ տարի:

Այդ մասին հայտարարվել է Թբիլիսիում՝ Ադրբեջանի եւ Վրաստանի լիազոր անձանց ներկայությամբ կայացած նիստում, հաղորդում է «Բիզնես-Գրուզիան»:

600 մլն դոլար արժեքով Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. փետրվարի 8-ին:

Նոր գծերի շինարարություն եւ հին ուղիների վերանորոգում նախատեսող այդ ծրագրով հնարավոր կլինի Եվրոպայից Չինաստան բեռների փոխադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ