News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկը` ջերմոցային տնտեսություններն Ամերիաբանկի  ուշադրության կիզակետում են: Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում կբացվի 10.5հա մակերես ունեցող ջերմոց, որի ֆինանսավորման գերակշիռ մասն իրականացվել է Ամերիաբանկի կողմից:

Ջերմոցի կառուցումը «Արմյանսկի Ուրաժայ ՍՊԸ» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2014թ.-ից: Ընդհանուր առմամբ կատարվել են  30 հա հողային աշխատանքներ, սակայն, ինչպես նշվեց, առայժմ գործարկվելու է միայն 10.5 հա մակերեսով ջերմոց: Գողթի ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարաբոստանային կուլտուրաներ` առավելապես լոլիկ, պղպեղ եւ վարունգ, որը գրեթե ամբողջությամբ  կարտահանվի հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Նշենք, որ այս ջերմոցային տնտեսության բացմամբ կստեղծվի  300 աշխատատեղ:

Գյուղատնտեսությունը 2010թ.-ից հանդիսանում է ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը: 2014թ.-ին ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 19.3%: Վերջին տարիներին այս ոլորտի զարգացման հարցում մեծ դեր է ունեցել արդյունաբերական գյուղատնտեսության, մասնավորապես` այգեգործությանը, ձկնաբուծությանը եւ, հատկապես, ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Վերջինիս վարկավորման գծով Ամերիաբանկի վարկային պորտֆելը բանկային համակարգում մեծությամբ առաջինն է. այն կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
Ամենաշատ