News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2010 թ. առաջին 5 ամիսների կտրվածքով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճ ունեցողներից է՝ զիջելով միայն Ղըրղզստանին։

Այսպես՝ Ղըրղզստանում ՀՆԱ աճը կազմել է 9,7 տոկոս, Հայաստանում՝ 8,8 տոկոս, Ղազախստանում՝ 7,1 տոկոս։ Տարածաշրջանային մեր հարեւանները միջին աճ ունեցող երկրների թվում են՝ Ադրբեջանում ՀՆԱ-ն աճել է 4,3 տոկոսով, Վրաստանում՝ 4,5 տոկոսով (Վրաստանի վերաբերյալ տվյալի աղբյուրը այդ երկրի վիճակագրական ծառայությունն է եւ արտահայտում է հունվար-մարտ ժամանակահատվածը): Ռուսաստանում տնտեսական աճը կազմել է 2,9 տոկոս, որը ԱՊՀ տարածքում ամենավատ ցուցանիշն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ