News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դժվար է 47 երկրների գոհացնել։ Այս մասին մայիսի 14-ին՝ Երեւանում ընթացող  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում Երեւանյան կոմյունիկեի քննարկման ժամանակ, հայտարարեց Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության պետքարտուղար Կոռնելիա Քվենեթ Թիլենը։

Նրա խոսքով՝ դիվանագետների փոխադարձ ճանաչումը կարեւոր հարց է։ «Չափազանց կարեւոր է, որ եվրոպական տարածքի ԲՈՒՀ-երը աշխարհի համար գրավիչ լինեն եւ շարունակեն այդպես էլ մնալ։ Գերմանիան պատրաստ է կիսել իր փորձը եւ սովորել ուրիշներից»,- նշել է նա՝ հավելելով, որ գերմանացի ուսանողների 30 տոկոսը միջազգային փորձ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ