News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պատժամիջոցները հանելուց  հետո Իրանը 3 ամսում կկարողանա օրական 2.5 մլն բարել նավթ արդյունահանել։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ռոքնեդդին Ջավադին։ Բացի այդ, նա նշել է, որ 2016թ. վերջին նավթի գինը կարող է թանկանալ մինչեւ 80 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է Reuters-ը։

Փոխնախարարը վստահություն է հայտնել, որ թեպետ  շատ բան կախված կլինի գներից եւ շուկայում տիրող իրավիճակից, Իրանը կվերականգնի առեւտուրը եւ օրական 2.5 մլն բարել նավթ կարտահանի։ Նա նաեւ հույս է հայտնել, որ իրանական  նավթի 50 տոկոսը իրացվելու է Ասիայի երկրներում, գրում է Lenta-ն։

Ջավադին նաեւ նշել է, որ ինքը չի կարծում, թե ՕՊԵԿ-ը կկրճատի հանքահանումը գինը կայուն պահելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ