News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տյումենում ավարտվել է 23-ամյա Հայաստանի քաղաքացի ոմն Գինոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը, ով մեղադրվում  է դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ հունիսի 20-ին երեկոյան տղամարդն իր ընկերոջ հետ, վերջինիս մեքենայով շրջելիս է Եղել Տյումենի քաղաքի Վատուտինի փողոցով։ Մենժինսկու եւ Վատուտինի փողոցների խաչմերուկում նրանք կռիվ են սկսել «Նիսսան  Մարշ» ավտոմեքենայի վարորդի հետ, որը հրաժարվել է նրանց ճանապարհ տալ, իսկ հետո նաեւ ուղեւորի՝ ոստիկանության սպայի հետ, ով փորձել է սթափեցնել երիտասարդներին։

Սակայն հայն ու իր ընկերը չհանգստանալով, շարունակել են գնալ իրենց «նեղացրածների»  ավտոմեքենայի հետեւից, որը կանգառել է Վատուտինի փողոցի տներից մեկի հարեւանությամբ, որտեղ եւ բնակվել են նրանք։ Լեզվակռվից հետո հայի ընկերը հարձակվել է վարորդի երիտասարդ աղջկա վրա եւ ոստիկանության սպան փորձել է կանխել հանցագործությունը։ Այդ պահին Գինոսյանը անսպասելիորեն բռունքով հարվածել է տղամարդու երեսին՝ ջարդելով նրա ծնոտը։

Հետաքննությունը հավաքել է բավականաչափ ապացույցներ։ Regions.ru-ի հաղորդմամբ, քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան՝ քննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ