News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայիսի 18-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ: Նույն օրը Էդուարդ Շարմազանովը կմասնակցի «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության օրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հանդես կգա ելույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ