News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում 20 րոպեանոց ընդմիջումից հետո ԱԺ նիստը վերսկսվեց, սակայն այն միանգամից չհաջողվեց շարունակել։ Երբ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը պատրաստվում էր հայտարարել նիստը վերսկսելու մասին, նիստերի դահլիճի դռների հետեւից բղավոցներ լսվեցին լսվեցին։ Նշենք, որ լրագրողները շտապեցին դեպի կիսաբաց դուռը, սակայն անվտանգության աշխատակիցները փակեցին այն։

Բղավողը ըստ երեւույթին  մեկն էր, ինչը, սակայն, չխանգարեց, որպեսզի նա յուրօրինակ ռեկորդ սահմանի։ Առանց բարձրախոսի նրա ձայնը լսվում էր նիստերի դահլիճից 20 մետր հեռավորության վրա։

Ամենայն հավանականությամբ այդ ռեկորդի հեղինակը ՀՀԿ պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանն է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ