News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում թմրամոլները հիմնականում օգտագործում են կանեփ տեսակի թմրանյութ, որովհետեւ այն հեշտ է ճարել ու առողջական ծանր հետեւանքներ չի առաջացնում։ Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։

Նրա խոսքով, կանեփից հետո Հայաստանում ամենատարածված թմրատեսակը ափիոնից  պատրաստված թմրանյութերն են: Տեղի թմրամոլներն օգտագործում են նաեւ «սուբուտեքս» թմրամիջոցը։

Ըստ գլխավոր նարկոլոգի, թմրամոլությունից բուժվողների 80 տոկոսի մոտ կրկնելիություն է լինում եւ որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են կլինիկա։

«Թմրամոլության կրկնելիությունն առողջապահական խնդիր չէ, սոցիալական խնդիր է։ Բուժումից հետո մարդը վերադառնում է իր հին բակ, հին ընկերների մոտ, նույն շրջապատ եւ կրկնում է նույնը, ինչ որ սկսել է»,-ասաց Պետրոս Սեմերջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ