Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ Համեդան քաղաքում մահափորձ է կատարվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ահմադինեջադը Համեդան քաղաքում ելույթից հետո ճանապարհ ընկնելիս՝ անհայտ անձը նռնակ է նետել Իրանի նախագահի մեքենայի ուղղությամբ։
Իրանի նախագահի մամուլի ծառայությունը նշել է, թե հարձակումից նախագահ Ահմադինեջադը չի տուժել, սակայն կան մի քանի վիրավորներ։
Որոշ տեղեկություններով՝ մահափորձ կատարողը ձերբակալվել է։




























