News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվը ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 6,7 հազար մարդ, որը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 5,7 հազարով (0,2 տոկոս): Փաստն ինքնին բացասական է, բայց ակտիվացած արտագաղթի ֆոնին այս թվերը բավական համեստ են թվում:

Այսպես, 2014/2015 թթ ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը կազմել է ավելի քան 5,8 հազար աշակերտ: Ընդ որում, բացասական սալդոն կազմել է ավելի քան 3,4 հազար աշակերտ:

Վիճակագիրներն իրենք խոստովանում են, որ այդ տվյալները չեն արտացոլում իրական արտագաղթի մասշտաբները: Բանն այն է, որ գրանցումից դուրս գալը (կամ գրանցվելը) ամբողջությամբ կախված է քաղաքացու ցանկությունից: Կարելի է, ասենք, տարիներով բացակայել գրանցման վայրից եւ դուրս չգալ գրանցումից ու հաշվարկվել որպես մշտական բնակություն հաստատող:

Հետեւաբար բերված տվյալները միայն այսբերգի երեւացող մասն են: Բացի այդ, բնակչության թվաքանակի դրական բնական աճը մասնակիորեն «փոխհատուցում է» արտագաղթը:

Վարչական միավորների կտրվածքով բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Երեւանում մշտական բնակչության թիվն աճել է (4,2 հազարով կամ 0,4 տոկոսով), իսկ ահա մարերում այն կրճատվել է (ընդհանուր առմամբ 9,9 հազարով կամ 0,5 տոկոսով):

Առաջին հայացքից, արտագաղթի մի մասը մարզերից Երեւան գալու տեսքով է, սակայն այդ հարցին պատասխանելու համար պահանջվում է ավելի մանրամասն տեղեկատվություն, որը վիճակագիրների զեկույցներում բացակայում է:

Արմավիրի մարզում փաստացի փոփոխություն չկա, իսկ ահա Կոտայքի մարզում արձանագրվել է խորհրդանշական աճ՝ 0,1 հազար մարդ: Բնակչության թվի առավել մեծ նվազում է արձանագրել Լոռիի մարզը (3 հազար մարդ կամ 1,3 տոկոս), որին հաջորդում են Շիրակի մարզը (2 հազար մարդ կամ 0,8 տոկոս) եւ Գեղաքունիքի մարզը (1,3 հազար մարդ կամ 0,6 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ