News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ սրահում կայացել է «Հայաստանի գաղտնիքներ» հայկական դասական երաժշտության երեկո, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Միջոցառումը տեղի է ունեցել ՌԴ մշակույթի նախարարության եւ Մոսկվա քաղաքի մշակույթի դեպարտամենտի աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչն է եղել Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի մամուլի ծառայությունից, երեկոն բացել է «Հայաստանի գաղտնիքներ» նախագծի հեղինակ Միքայել Հայրապետյանը, ով ողջունել է հանդիսատեսին եւ նշել, որ 1915-1923թթ. ողբերգությունը հայ ժողովրդի ամենախոր եւ ցավոտ վերքն է, եւ կարեւոր է Հայոց ցեղասպանության զոհերին հարգել երաժշտական արվեստի միջոցով։ Իր ելույթում Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը ընդգծել է, որ հիշատակի միջոցառումներ պետք է անցկացվեն որ միայն ապրիլի 24-ին, այլ նաեւ ողջ տարվա ընթացքում։

Համերգային ծրագրում ընդգրկված էին դասական երաժշտության հանճարների գործերը։ Հատկապես մեծ տեղ էր զբաղեցնում մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի «Մշո շորոր»-ը, «Քելե քելե»-ն, «Ծիրանի ծառ»-ը, իսկ Ելենա Բեգլարյանի ղեկավարած Norahrash անսամբլը կատարեց «Գարուն ա» եւ «Քելեր Ցոլեր» ստեղծագործությունները, իսկ հանրահայտ «Կռունկ»-ը հնչեց Վլադիմիր Սերգեեւի ջութակի կատարմամբ։

Ռուսաստանի եւ Հայկական ՍՍՀ վաստակավոր դերասան Մարիա Ղամբարյանը կատարեց հանրահայտ դաշնակահար Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Հովհաննես Ղազարյանը իր դուդուկով կատարեց «Սուրբ Սուրբ» պատարագից հատվածներ, ինչպես նաեւ «Լանջեր Մարջան», «Հուշեր» եւ «Հայի աչեր» ստեղծագործությունները։

Համերգն ավարտվել է Միքայել եւ Հրանտ Հայրապետյանների հայկական ռապսոդիայի կատարմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ