News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, թե ֆիզիկական ակտիվության ինչպիսի տեսակներն են դրական ազդում քնի որակի վրա: Պարզվում է՝ այդպիսի մարզատեսակներից են աէրոբիկան, պիլատեսը, հեծանվավազքը, գոլֆը, վազքը, յոգան, ինչպես նաեւ այգեգործությունը:

Մասնագետների հետազոտությանը 429.110 մարդ է մասնակցել: Մինչ այդ, արդեն հայտնի է, որ քնից անմիջապես առաջ չի կարելի է ակտիվ ֆիզիկական գործերով զբաղվել, քանի որ դա արթնացնում է օրգանիզմն ու մարդուն խանգարում է քնել:

Ըստ Gazeta-ի, աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց վրա ամենից բարենպաստ եւ հանգստացնող ազդեցություն են ունենում ֆիզիկական ակտիվության հանգիստ եւ թուլացնող տեսակները, օրինակ՝ յոգան, գոլֆը, այգեգործությունը: Բացի այդ, ամենից հաճախ քնի որակից դժգոհում են մարդիկ, ովքեր երկար ժամանակ են հատկացնում տնային գործերին եւ երեխաների դաստիարակությանը, սովորաբար՝ կանայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ