News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեռահասների 84%-ը համացանցում բժշկական տեղեկություններ է փնտրում, ընդ որում, նրանց 88%-ը չի սիրում սոցիալական ցանցերում կիսվել իր խնդիրներով: Այսպիսին են նոր հետազոտության արդյունքները:

Ըստ Avufa.ru-ի, հարցմանը մասնակցած դեռահասների գրեթե մեկ երրորդը հայտարարել է, որ համացանցից ստացված տեղեկությունը ստիպել է հրաժարվել գազավորված ըմպելիքներից, ավելի ճիշտ սնվել եւ ակտիվորեն սպորտով զբաղվել: Հարցվածների 21%-ը ֆիթնես-հավելվածներ է օգտագործում:

Գիտնականները կարծում են, որ այս օրինակն ապացուցում է, որ համացանցը կարող է նաեւ օգտակար լինել: Հետազոտողները հարցում են անցկացրել 13-18 տարեկան 1.156 ամերիկացի դեռահասների շրջանում եւ բացահայտել նրանց ամենից շատ հետաքրքրող թեմաները:

Պարզվել է, որ դեռահասների 55%-ը բժշկական տեղեկություններ է ստանում ծնողներից, 32%-ը՝ դպրոցում, 29%-ը՝ հիվանդանոցներում, իսկ 25%-ը՝ համացանցում:

53%-ն այդ տեղեկությունները փնտրում է տնային առաջադրանքը կատարելու համար, 45%-ը՝ անձնական պատճառներով, 33%-ը՝ ախտանշանները ստուգելու, իսկ 27%-ը՝ ընկերների եւ ծանոթների համար: 36%-ն էլ դիետաներ է փնտրում, 19%-ը՝ դեպրեսիայի դեմ միջոցներ, 18%-ը՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին տեղեկություններ, 18%-ը՝ սեռական հասունացման, 16%-ը՝ քնի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ