News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՆԱՏՕ-ի Rose Roth սեմինարը, ի համեմատություն նախորդների,  աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների աշխարհագրության, թե՛ նրանց քանակի առումով։ Այս մասին հունիսի 11-ին «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների ենթատեքստում» կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանում հունիսի 18-20-ը կայանալու է ՆԱՏՕ-ի Rose Roth տարածաշրջանային սեմինարը, որը նվիրված

 է անվտանգության հարցերին։ Պողոսյանի խոսքով՝ բնականաբար քննարկվելու է ղարաբաղյան հակամարտությունը, Մերձավոր Արեւելքում ընդհանուր իրավիճակը։ «Անցյալ տարի հայկական պատվիրակությունը մասնակցել է Բաքվում Rose Roth սեմինարին։ Ցավոք, այս տարի Ադրբեջանը անհայտ պատճառներով  հրաժարվեց մասնակցել Երեւանում կայանալիք սեմինարին»,- հավելեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ