News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվում է 40 մլն լարի (մոտ 18 մլն դոլար)։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում (ֆոտոռեպորտաժ)։ 

«Վերե կիրճի ճանապարհից բացի մնացած հիմնական մասը այսօր ուշ գիշերին բաց կլինի, որպեսզի առավոտյան երթեւեկությունը հնարավոր լինի։ Վնասը կազմում է մոտ 40 մլն լարի, սակայն վնասի չափը պարզվում է, քանի որ վնասված տների մասին տեղեկությունները պարզվում են։ Ինչպես նաեւ կենդանաբանական  այգին եւ փողոցները մաքրելուց հետո մենք կտեսնենք, թե ինչ վիճակում են դրանք»,- հայտարարել է Նարմանիան։

Հիշեցնենք, որ հեղեղումը Թբիլիսիում եղել է կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել:  Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:

Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ