News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերվածը 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նա նշեց, որ ռուսական կողմը դեռեւս չի հայտնել ծննդյան տարեթիվը, ուստի՝ տարիքը չեն կարող ասել, բայց գիտեն, որ մոտ 2-3 ամիս է՝ ծառայում է ՀՀ-ում:

Շիրակի մարզի դատախազն ասաց, որ զինծառայողի վրա հրազենային վնասվածքներ չկան, դանակի հարվածներ կան: «Այժմ կատարվում է դեպքի վայրի զննություն, որին մասնակցում են նաեւ դատաբժշկական բնագավառի համապատասխան մասնագետները: Զինծառայողի մարմնին հայտնաբերվել են բռնության հետքեր»,-ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ դեռ վարկածներ չունեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, այսօր՝ հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դիամը հայտնաբերվել է ռազմակայանի հետնամասում:

Լուսանկարները` Էլիզ Ֆռանգուլյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Վարդենիսում 2 տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է․ aysor.am
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց...
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում...
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է…
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Ամենաշատ