Թուրքիայում պատրաստվում են օգոստոսի 8-ին նշել Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայտնի երաժիշտներից մեկի՝ հայազգի Արամ Տիգրանի մահվան մեկ ամյակը։ Մասնավորապես Դիարբեքիրում օգոստոսի 8-ի ժամը 18։00-ին կամզակերպվելիք հիշատակի միջոցառմանը մասնակցելու են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։
1934-ի հունվարի 15-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում ծնված Արամ Տիգրանը 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, թուրքերեն, հունարեն եւ ասորերեն։ Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր թարգմանել է՝ երգելով քրդերեն եւ հակառակը։
Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի սիմվոլիկ թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը իր հետ տեղափոխեց Բրյուսել, որտեղ, որ թաղվեց հայտնի հայազգի երաժիշտը։




























