News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քիչ առաջ բախում տեղի ունեցավ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է , որ ակտիվիստները ձվեր շպրտեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի ուղղությամբ, որից հետո փորձ արեցին մտնել շենք: Մոտ 10-15 րոպե տեւած քաշքշուկից հետո ոստիկաններին հաջողվեց հանգստացնել ցուցարարներին (ֆոտոռեպորտաժ):

Այս պահին ցուցարարները հայրենասիրական երգեր են կատարում: Ակցիան շարունակվում է, ներկա մի քանի հարյուր մարդ::

Մեկնարկել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը։ Նիստին պետք է հաստատվի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը, ինչպես նաեւ սահմանվեն գեներացնող ընկերությունների սակագները:

ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինը չի ժամանել նիստին։ Նա գրավոր տեղեկացրել է, որ մի շարք պատճառներով չի կարող մասնակցել նիստին:

Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ