News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր  Արա Նռանյանի հայտարարությունները տնտեսագիտական ու քաղաքական անգրագիտության դրսեւորում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի լրատվական ծառայության պետ Վահե Դավթյանը: «Արա Նռանյանի հայտարարություններն այն մասին, թե «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունն ադրբեջանամետ է, առնվազն քաղաքական, տնտեսագիտական անգրագիտության են եւ պոպուլիստական հայտարարություններ անելու ցանկությամբ են պայմանավորված»,- ասաց Դավթյանը: Նրա խոսքով՝ ասել, թե «Հարավկովկասյան երկաթուղին» որեւէ կերպ համագործակցում է Ադրբեջանի հետ՝ աբսուրդ է, քանի որ ՀԿԵ-ն, ըստ նրա, հանդիսանում է Հայաստանի ազգային փոխադրող: «Դրա հետ մեկտեղ, այն տնտեսվարող սուբյեկտ է, որը ոչ մի կերպ չի զբաղվում քաղաքական հարցերով: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դիվանագիտական կորպուսը, համապատասխան մասնագետներ, որոնք զբաղվում են համապատասխան աշխատանքներով եւ ՀԿԵ-ն միայն քաղաքական որոշում ընդունելուց հետո պատրաստ է այս կամ այն կերպ համագործակցել հարեւանների հետ: Ինքնուրույն որեւէ քայլ անելու միտում մենք չունենք»,- հայտարարեց ՀԿԵ մամուլի  խոսնակը:

Արա Նռանյանը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղու» եւ «Ռուսաստանի երկաթուղու» ղեկավարությունը բավական սերտ հարաբերությունների մեջ է ադրբեջանական քաղաքական էլիտայի հետ, եւ ղեկավարներն ունեն ներդրումներ Ադրբեջանում, ունեն տնտեսական շահեր»: Արձագանքելով ՀՅԴ-ական պատգամավորի հայտարարությանը՝ Վահե Դավթյանն ասաց. «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը մոտ 97 տոկոսով կազմված է ՀՀ քաղաքացիներից: Եւ բնականաբար նրանք չեն կարող համագործակցել Ադրբեջանի հետ»: Ինչ վերաբերում է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ղեկավարությանը, ապա, Դավթյանը չբացառեց, որ  նրանք գուցե կապեր ունեն Ադրբեջանի էլիտայի հետ: «Այսօր Ադրբեջանը համարվում է Ռուսաստանի գործընկերը, եւ այդ երկրները համագործակցում են էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում: Եւ նույն «Գազպրոմը», որը Հայաստանում հանդես է գալիս ի դեմս  «Հայռուսգազարդի», նույն կերպ համագործակցում է Ադրբեջանի ղեկավարության հետ տարբեր ոլորտներում: Եւ սրանից ելնելով ասել, թե «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը համագործակցում է Ադրբեջանի հետ, դա նույնիսկ արժանի չէ որեւէ մեկնաբանության»: Վահե Դավթյանը ասաց նաեւ, որ ցանկացած հայտարարություն պետք է հենվի ստույգ փաստերի վրա, «իսկ Արա Նռանյանը չեմ կարծում, թե կարող է ստույգ ապացույցներ բերել առ այն, որ ՀԿԵ-ն ադրբեջանամետ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ