News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» շարժման հայտարարած նստացույցը Ազատության հրապարակում շարունակվում է։ 

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ հանրային քննարկում տեղի ունեցավ` նստացույցի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով։ Կազմակերպիչները որոշեցին, որ խումբ–խումբ կնստեն`ոստիկանության հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով։

Բացի դրանից որոշվեց հանգանակություն կազմակերպել հրապարակում գիշերողներին սննդով ապահովելու համար։

Կազմակերպիչներին հավաքվածներին զգուշավորության կոչ արեցին` հիշեցնելով Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախազգուշացումը, որ հավաքը արտոնված է մինչեւ ժամը 23։00–ն, եւ դրանից հետո ցանակցած գործողություն դիտվելու է որպես ապօրինի, ու հնարավոր է` ոստիկանները փորձեն ուժ գործադրել իրենց հեռացնելու համար։

«Ժամը 11–ից հետո հյուրեր ենք ունենալու։ Տեսնենք` ինչով կգան` ջրցան մեքենաներով, թե դուբինկաներով»,– հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը։

Ոստիկաններն այժմ խումբ–խումբ նստած քաղաքացիների մոտ կանգած հսկողություն են իրականացնում։

Քաղաքացիներից շատերն արդեն պատրաստակամություն են հայտնել գիշերը Ազատության հրապարակում անցկացնելու, իսկ նրանք, ովքեր չեն գիշերելու այդտեղ. Հայտարարել են, որ վերադառնալու են առավոտյան։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել է, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչև երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչև այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ