News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր՝ հունիսի 22-ին, ընդունել է մեր երկրում Գերմանիայի  Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր գնահատեց Մորելի եւ նրա տիկնոջ՝ Քրիստինի օրինակելի դիվանագիտական ծառայությունն ու երկարատեւ նվիրվածությունը հայ-գերմանական գործընկերությանը, ինչպես նաեւ օրենքի գերակայությանը, մարդու արժանապատվությանը եւ տարածաշրջանի իրավարար ապագային:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների լայն շրջանակ՝ կապված ժողովրդավարության եւ ներքին ուղեգծերի, սոցիալ-տնտեսական ու քաղաքական առաջնահերթությունների, նաեւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակից անդին ծավալվող ռազմավարական գործընթացների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ