News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանը կդարձնի կարեւոր տարանցիկ պետություն։ Այս մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, եթե Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցություններում հաջողություն գրանցվի, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի։ Եվ այդ շրջանակներում Ռուսական երկաթուղիների ղեկավար Վլադիմիր Յակունինի հայտարարությունը, որը հետագայում ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ շտկվել էր, եւ ռուսական կողմի դիրքորոշման մեջ փաստացի փոփոխութուն էր կատարվել, ըստ Ոսկանյանի, տարօրինակ էր։

«Ես նույնպես կարծում եմ, որ Իրան-Հայաստանի երկաթուղու շինարարությունը կարեւոր է մի քանի տեսակետից։ Եթե անգամ տնտեսական տեսանկյունից երկաթուղին այդքան էլ շահավետ չէ Հայաստանի  համար, ապա անկասկած մեծ կարեւորություն կունենա ռազմական տեսանկյունից ։ Մենք դուրս կգանք ադրբեջանա-թուրքական շրջափակումից։ Հայաստանը կհայտնի Պարսից ծովի ափին։ Այդ երկաթուղու շինարարությունը պետք է շահավետ լինի նաեւ Չինաստանի համար։ Միանշանակ Իրան-Հայաստան երկաթուղին պետք է դիտարկել որպես մեր պետության երազանքի ծրագիր, որը, սակայն, իրագործելի է»,- նշեց Ոսկանյանը։

Արեւելագետը կարծում է, որ քաղաքական տեսանկյունից երկաթուղու շինարարության համար որեւէ խոչընդոտ չկա։ «Եթե դատենք ռուսական կողմի փոփոխված արձագանքից, ապա վերջինս նույնպես դեմ չէ երկաթուղու շինարարությանը։ Պետք չէ մեր սեփական ծրագրերը երրորդ ուժերի հետ կապել»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ Իրան-Հայաստան երկաթուղին պետք է անցնի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերով։ Նրա երկարությունը պետք է կազմի 300 կմ, պետք է ունենա կամուրջներ, 60 թունել եւ 27 կայան։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.2 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ