News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաղրամյան փողոցում հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույց անող ցուցարարներին քիչ առաջ միացավ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:  (ֆոտոռեպորտաժ)

Գալստանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ իր գալու նպատակը հարցազրույց տալը չէ:

« Փոխոստիկանապետի հետ եմ խոսել, սակայն մեր զրույցը հրապարակել չեմ կարող: Ինձ մտահոգում է, որ մարդկանց քանակն է քիչ, բացի դրանից՝ չեմ ցանկանում, որ բախումներ լինեն»,- ասաց եպիսկոպոսը՝ հավելելով, որ չգիտի ում մոտենալ եւ ինչ ասել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիները դեռ նստած են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում հազարավոր ցուցարարների դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։ Զրահաբաճկոններով, վահաններով ու ռետինե մահակներով զինված ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել։ Ոստիկանների հետ կանգնած են նաեւ մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, որոնք կանգնել են ոստիկանական շղթայի առջե։ Չնայած նախազգուշացումներին` մի քանի հարյուր ցուցարար շարունակում է նստած մնալ գետնին, մի մասն էլ ուղղակի պառկել է Բաղրամյան պողոտայում, նրանք հայրենասիրական երգեր են երգում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ