News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելու, դրան  հաջորդած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին Գլխավոր դատախազությունից:  Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով (ֆոտոռեպորտաժ):

Հարուցված քրեական գործի մյուս մանրամասները խոստացան տրամադրել ավելի ուշ: 

Այսպես, գիշերվա դեպքերից ավելի քան  5 ժամ է անցել, սակայն դեռեւս անորոշ է 237 բերման ենթարկվածների ճակատագիրը: Մասնավորապես, անհայտ է՝ նրանք ինչ կարգավիճակ ունեն, երբ են ազատ արձակվելու եւ այլն: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մի քանի ակտիվիստներ բաց են թողել ոստիկանական բաժանմունքներից:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

NEWS.am-ի թղթակիցը դիմեց ոստիկանությանը, որպեսզի պարզի, թե ինչ հիմքով են մարդկանց պահում ոստիկանությունում, քանի որ նրանց բերման ենթարկելու 3 ժամը լրացել է: Մեզ փոխանցեցին, որ բոլոր հարցերով դիմենք Քննչական կոմիտե, քանի որ նախապատրաստված նյութերը փոխանցել են նրանց: Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ դիմենք Գլխավոր դատախազությանը:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի eu panarmenian.net-ի լրագրողները: Ծեծի են ենթարկվել նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Դավթյանն ու օպերատորԽաչատուր Եսայանը, 1in.am-ի երեք օպերատորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ