News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում հարյուրավոր երիտասարդներ՝ ի աջակցություն Երեւանում ընթացող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի դուրս են եկել փողոց եւ Թատերական հրապարակից երթով շարժվում են դեպի Կենտրոնական հրապարակ: Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

Երիտասարդները վանկարկում են «ամոթ» եւ իրենց հետ բերել են «Ոչ մի թանկացում»,  «Ոչ թալանին» գրությամբ պաստառներ:

Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով կանգ առան Գյումրիի Յոթ վերք  եկեղեցում մոտ,  բարձրաձայն արտասանեցին «Հայր մեր» տերունական աղոթքը, ապա շարունակեցին երթը:

Գյումրիում ակցիայի մասնակիցները հնարավոր է` այսօր  Կենտրոնական հրապարակում նստացույց անեն:

Նշենք, որ այսօր առավոտյան Գյումրիում  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անող 12 ակտիվիստ է բերման ենթարկվել: Ավելի ուշ նրանք բոլորը ազատ են արձակվել: Բերման ենթարկվածներից Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ