News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Turkish Airlines ընկերությունն իր 28 ուղեկցորդուհիներին ստիպողաբար, կես տարով չվճարվող արձակուրդի է ուղարկել։ Պատճառն այն է, որ նրանցից շատերը ավելորդ քաշ ունեն։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, եթե արձակուրդի ընթացքում ամառային կազմը չկարողանա նիհարել, նրանց աշխատանքից կհեռացվնեն։ Բոլոր 28 ուղեկցորդուհիները նախկինում զգուշացվել էին, որ պետք է պայքարեն իրենց ավելորդ կիլոգրամների դեմ։

«Շատ կարեւոր է, թե մեր ուղեկցորդներն ու ուղեկցորդուհիներն ինչ քաշ եւ հասակ ունեն։ Մեզ համար կարեւոր է ինչպես նրանց արտաքին տեսքը, այնպես էլ ինքնաթիռի նեղ խցում մանեւրելու կարողությունները»- ասել են ընկերության աշխատակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ