News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երկու ամսից ամեն ինչ կավարտվի, երբ Հայաստանը կգնի ՀԷՑ-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նրա խոսքով, նախագահի հայտարարությունը լավ լուծում է։ «Կարծում եմ լավ լուծում է։ Երկրորդ փուլն էլ, երբ Հայաստանը կվերցնի էլեկտրական ցանցերը մի երկու ամսից, ավելի լավ կլինի»,- ասել է ոստիկանապետը։ 

«Ընկալման խնդիր է, ամեն ինչ քայլերով է արվում, հայտարարության մեջ էլ է դա ասված: Կարծում եմ՝ այսօր կուրախանան մարդիկ, հետո կհեռանան: Տրամաբանությունն է այդ մասին ասում»,- ասաց ոստիկանապետը:

Նրա խոսքով՝ պետության հետ ժխտողականության լեզվով չեն խոսում, իսկ նախագահի հայտարարության մեջ ամեն ինչ պարզ գրված է:

«Ցուցարարների հետ կնստենք, կխոսենք, կդադարեցնեն նստացույցը: Մենք հանդուրժողական ենք: Չեմ կարծում, որ բռնություն կգործադրենք»,- ավելացրեց նա:

Այս պահին Վլադիմիր Գասպարյանը քայլում է Բաղրամյան պողոտայով եւ զրուցում հավաքվածների հետ:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,9 դրամը։ Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:

Այս պահին հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն արդեն 6 օր Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ