News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը, որ այժմ հավաքվել են Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում գտնվողներին կոչ են արել խոհեմություն դրսեւորել եւ տեղափոխվել Ազատության հրապարակ։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, իրավիճակը Ազատության պողոտայում շատ լարված է։ Բաղրամյան պողոտայի ցուցարարներից մի խումբ եկել է Օպերայի տարածք եւ պահանջում է գնալ եւ միանալ նստացույցի մասնակիցներին։ Ցուցարարների շրջանում պարբերաբար վեճեր են ծագում։

Տարածքում է գտնվում Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը փորձում է անդորր պահպանել։

«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա քիչ առաջ հուզական ծանր վիճակում է եղել, եւ ընկերները ստիպված են եղել հանգստացնել նրան։ «Ես ինձ մեղավոր եմ զգում, չեմ ուզում արյուն թափվի, հիվանդանոցներից մենք չենք կարող օգնել հասրակությանը: Կոչ եմ անում սթափվել ու վերադառնալ Ազատության հրապարակ»,- ասել է նա:

Նշենք, որ ցուցարարների մի մասը գտնվում է Բաղրամյան պողոտայում եւ մտադիր չէ հեռանալ այնտեղից։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել տարածքում։ 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ