News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցության քայլեր է ձեռնարկում:

Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն նախաձեռնել են  «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման նախագիծ, որի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը եւ դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, սերտորեն համագործակցելով ոլորտի մասնավոր ընկերությունների եւ ուսումնական հաստատությունների հետ՝ ներգրավելով դրանց կենտրոնի կառավարման գործընթացում: Կենտրոնը կգործի 2015թ. 4-րդ եռամսյակից:

Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շրջանակներում ձեւավորել է որակավորման հանձնաժողով` համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական եւ գործնական գիտելիքները ստուգելու, ինչպես նաեւ 2015թ. ամառային զորակոչի ենթակա առավել պատրաստված թեկնածուներից մասնագիտական ընտրություն կատարելու նպատակով:

Մասնագիտական հատուկ հանձնաժողովը կազմված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից եւ ՏՏ ոլորտի ընկերությունների («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն, Synopsis, Unicomp, Ucom, T&S Dynamics, MIC-կենտրոն, Maysis) բարձրակարգ մասնագետներից:  Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաեւ զորակոչի ենթակա երիտասարդների գործատու ընկերությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԿԲ, Mentor Graphics, PicsArt, Synergy, BetConstruct, Rafa Solutions, OneMarketData, Antel, ISPRAS, X-Tech):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ