News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներն իրավագիտակից են եւ ի վերջո իրենց կամքով կազատեն պողոտան: NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունը՝ ասաց Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ Բաղրամյան պողոտայում իրավիճակը երկար չի կարող այսպես մնալ եւ ոստիկանությունն ի վերջո ստիպված կլինի այնտեղ վերականգնել հասարակական կարգը:

«Բաղրամյան պողոտայում վերականգնելու ենք հասարակական կարգը: Այժմ քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ ենք տանում, որպեսզի կողմնորոշվեն, օրենք չխախտեն եւ ազատեն պողոտան: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները իրավագիտակից են եւ հասկանում են, որ անթույլատրելի է օրենք խախտելը: Ոստիկանությունն այժմ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իրենց կամքով ազատեն պողոտան»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հուլիսի 1-ին հայտարարություն էր տարածել՝ հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ անելով դրսեւորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը եւ ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տեւող արգելափակումը:

Նստացույցը համակարգողներից Դավիթ Սանասարյանը, սակայն, չի կարեւորում Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը վերականգնելու մասին ոստիկանության հայտարարությունը:

«Ոստիկանությունը հայտարարություններ տարածելու իրավունք ունի եւ թող շարունակի այդ անել: Մենք այստեղ զինված ենք իրավունքով, պարզապես ոստիկաններին կոչ եմ անում, որպեսզի իրենց գործով զբաղվեն՝ այստեղ անվտանգություն ապահովեն ու սադրիչներին հեռացնեն: Կարեւորը մենք հասել ենք նրան, որ ոստիկանությունն այստեղ այլեւս քաղաքական ելույթներ չի ունենում եւ մեր մեջ «գժուկներ» չի փնտրում»,- ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ