Հայաստանի խորհրդարարնն այսօր, ՝ հուլիսի 2-ին, կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրին, որից ստացված միջոցներով Հայաստանը պետք է սպառազինություն գնի Ռուսաստանից գործարանային գներով:
Համաձայնագիրն ընդունվել 98 կողմ, մեկ դեմ ձայներով: Դեմ է եղել միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ այս համաձայնագիրը Հայաստանի եւ ռուսաստանի միջեւ ստորագրված է Երեւանում, հունիսի 26-ին:
Վարկի չափը 200 մլն դոլար է՝ արտոնյալ ժամանակահատվածով: Առաջին երեք տարիներին կմարվեն միայն տոկոսների, որից հետո հաջորդ 10 տարիներին կմարվի մայր գումարը: