News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը փլուզվել էր 2009 թվականի նոյեմբերին, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների օժանդակությամբ վերականգնման աշխատանքներ են ընթանում: 1356 թվականին կառուցված հուշակոթողը վերականգնելու աշխատանքները  քննարկելու նպատակով օգոստոսի 5-ից աշխատանքային այցով Թբիլիսի էր մեկնել ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության ղեկավարը նոր է վերադարձել Հայաստան, սակայն հայաստանցի փորձագետները դեռեւս շարունակում են աշխատանքները եկեղեցու վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

Նշենք, որ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունն այս տարվա հուլիսին ՀՀ մշակույթի նախարարությանը  գրավոր տեղեկացրել էր, որ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով, եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ, նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը եւ իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:

Հարցին, թե ո՞ր կողմն է հոգում հուշակոթողի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսները, Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պատասխանեց. «Ներկայումս վերականգնողական աշխատանքներից առաջ նախագծա-նախահաշվային աշխատանքներ են արվում: Ի սկզբանե նախատեսված էր, որ այս տարի պետք է կատարվեն նախագծային աշխատանքներ: Դա էլ իր ֆինանսական մասն է ենթադրում, որն իրականացնում է վրացական կողմը, քանի որ հուշակոթողն իրենց տարածքում է գտնվում: Իսկ հետագայում, երբ այդ փուլն ավարտվի, կարող են քննարկվել նաեւ այլ հարցեր»: 

Դուրգարյանը հավելեց նաեւ, որ առաջիկա օրերին Թբիլիսի մեկնած հայկական պատվիրակությունը, որի կազմում են հայաստանցի հնագետներն ու այլ մասնագետներ, կվերադառնա Հայաստան եւ այցի արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կտարածի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ