News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջին անգամ ընթանում է պարապլաներիզմի միջազգային մրցաշար։ Առաջին անգամ Հայաստանի երկնքում մոտ 50 պարապլան է հայտնվել (ֆոտոռեպորտաժ)։ 

Մրցաշարը, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած մարզիկներ, մեկնարկել է հուլիսի 5-ին Սեւանում։ Ակնկալվում էր, որ մրացաշարի մեկնարկը կտրվի Ապարանում, սակայն եղանակային պայմանները ստիպեցին տեղափոխել մրցույթի մեկնարկի վայրը։ Հայաստան են ժամանել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մոնղոլիայի մարզիկները։ Մրցաշարը կշարունակվի մինչեւ հուլիսի 11-ը։

Մասնակիցներից բացի, Սեւան են ժամանել նաեւ հյուրեր եւ այս մարզաձեւի սիրահարներ։ Մրցույթը առաջ է բերել մոտակա գյուղերի բնակիչների հետաքրքրությունը։

Նախատեսված է հաղթանակի մի քանի կարգ՝ սպորտային, սիրողական եւ կանանց։

Ամեն կարգ ունենալու է 3 հաղթող։ Հաղթող են ճանաչվելու նրանք, ովքեր բոլորից արագ եւ հստակ կհաղթահարեն սահմանված երթուղին։ Թռիչքներին հետեւելու են GPS սարքավորումների միջոցով։ Թռիչքը գնահատելու է ժյուրին, որի կազմում կան 3 մարզիկ, ովքեր իրենք էլ մասնակցում են մրցաշարին։

Մրցաշարը կոչվում է FAI – 2 կարգի Ռուսաստանի բաց գավաթ։ Պատճառն այն է, որ Հայաստանը FAI  (Աէրոնավտիկայի միջազգային ֆեդերացիա) անդամ չի հանդիսանում։ Մրցույթի ավարտից հետո,  արդյունքներից կախված, կդիտարկվի Հայաստանի անդամակցության հարցը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ