«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline) նվազեցնում է սակագները` հետվճարային համակարգի հաճախորդների համար: Ըստ այդմ, օգոստոսի 6-ից ընկերությունը նվազեցնում է հետվճարային համակարգից կանխավճարային համակարգի կամ հակառակն անցնելու արժեքը` 2400 դրամից հասցնելով 500 դրամի: Նոր գներով, հեռախոսահամարը այլ մարդու անունով վերաձեւակերպելու կամ հեռախոսահամարը փոխելու վերաբերյալ պայմանագիր կնքելու արժեքը կկազմի 1000 դրամ, այնինչ նախկինում դա համապատասխանաբար, 4500 եւ 5500 դրամ էր: SIM քարտի փոփոխությունը բաժանորդի համար կարժենա 500 դրամ, նախկին 2500 դրամի փոխարեն: