News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը Նյու Յորքի ՄԱԿ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ որոշել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Թուրքիային կոչ անի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան Խորհրդին տեղյակ է պահել, որ վերջին 2 օրվա ընթացքում կազմակերպության ղեկավարությունը խորհրդատվություններ է անցկացրել Հայաստանի եւ Թուրքիայի անդամ կուսակցությունների հետ  (ՀՅԴ եւ Ժողովրդա-հանրապետական կուսակցություն), որպեսզի համաձայնության գան օրակարգի այն կետի շուրջ, որն ընդունվել էր Ժնեւում կայացած խորհրդի նիստում։ Խոսքը «Հայոց ցեղասպանության հարցում Սոցինտերնի հայացքները՝ հաշվի առնելով մի շարք ազգային խորհրդարաններում եւ վերազգային ինստիտուտներում դրա ճանաչումը» վերտառությամբ կետի մասին է։

Այալան ավելի ուշ խորհրդին հայտնել էր, որ համաձայնությունը ձեռք է բերվել, եւ շնորհակալություն էր հայտնել Սոցինտերնի Հայաստանի եւ Թուրքիայի փոխնախագահներին Խորհրդին ներկայացված համաձայնության մեջ նրանց ունեցած ավանդի համար։

Գլխավոր քարտուղարն ասել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպությունը ցանկանում է միջոցներ ձեռնարկել եւ քննարկումներ կազմակերպել Թուրքիայի եւ Հայաստանի կուսակցությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պետք է քննարկվի հարցը թե «Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավոր կդարձնի արդյոք հայ-թուրքական իրական հաշտեցումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ...
Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ
Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը...
Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում
Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն․․․
Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ. Արման Թաթոյան
Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական…
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի…
Թուրքիայի դեսպանը պահանջել է Հայֆայում Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել
Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի նամակը հասցեագրված է եղել Իսրայելի մշակույթի․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ