News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ինչպես նաեւ Բըրբենքում, Գլենդելում, Հոլիվուդում եւ Լա Քրեսենտեում հանձնախմբի մասնաճյուղերը միաձայն աջակցություն են հայտնել Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովում Արդի Քասախյանի թեկնածությանը: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

«Մեր որոշումը հիմնավորված էր նրանով, որ Արդին բազմաթիվ տարիներ մասնակցել եւ հավատարմորեն ծառայել է Ամերիկայի հայ համայնքի կյանքին: Վստահ ենք, որ նա հետագայում նույնպես ամուր կկանգնի այդ հիմքի վրա»,- ասել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը:

Քասախյանն իր հերթին նշել է. «Իմ ժառանգությունը մեծ դեր է ունեցել նրանում, ով ես դարձել եմ: Հպարտ եմ Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ»:

Արդի Քասախյանն իր նախընտրական արշավը սկսել է անցյալ տարի: Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովի սկզբնական ընտրությունները կայանալու են 2016 թվականի հունիսի 7-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ