News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մոլդովայում ԱՄՆ, Լեհաստանի, Վրաստանի եւ Ռումինիայի զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են ընթանում։ Այս մասին հայտարարել է երկրի ՊՆ-ն։

«Համատեղ զորավարժություններ 2015» (Efort comun 2015) անունը կրող զորավարժությունները անցկացվում են Բելցի քաղաքի պոլիգոնում։ «Զինվորները համատեղ գործողություններ կմշակեն, փորձի փոխանակում կկատարեն եւ կստուգեն զենքի տեսակների համատեղելիությունը»,- ասված է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկացի հեծելազորայինները ցուցումներ կտան իրենց մոլդովացի գործընկերներին 120 եւ 60 մմ տրամաչափի ականանետային սպառազինությունների օգտագործման համար։ Զորավարժությունների հնարքների մեծ մասն անցկացվելու է ՆԱՏՕ-ի հովանու ներքո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ