News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լեւոն Նալբանդյանի վրա։ Այդ մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։

Մեր տեղեկություններով, երիտասարդը հրազենային վնասվածքներ է ստացել, նախնական վիրահատության է ենթարկվել Ալավերդիում, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոն։

Ոստիկանները հայտնաբերել են կրակողին էլ, զենքն էլ։

Մարզպետի որդին մտերիմ է եղել կրակողի հետ, եւ դեպքն էլ, նախնական տեղեկություններով, դժբախտ պատահար է որսի ժամանակ։ Թեեւ Ալավերդիում լուրեր են շրջանառվում, որ կրակոցն ամենեւին էլ պատահականություն չի եղել։ 

Լոռու մարզպետից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Նկարում՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ