News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում այս գիշեր վթար է տեղի ունեցել` ռուսական ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ։ Մեր տեղեկություններով` կեսգիշերին մոտ պայմանագրային զինծառայող, 27-ամյա Ալեքսանդր Գալենտևը հարբած վիճակում վարել է իր «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ Շիրակացի փողոցում բախվել երեք մեքենայի, ապա թեթեւ վնասվածքով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը NEWS.am–ին ասաց, որ ռուս զինծառայողն ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը, նախապատրաստվում են նյութեր։

«Եթե պարզվի, որ մեղավորը ռուս զինվորն է, գործը կուղարկեն ռուսական կողմին, էնտեղ վնասվածքներից է կախված. եթե ծանր մարմնական վնասվածք չեղավ, հնարավոր է` հանցակազմ չլինի, հանցագործ նույնպես»,– ասաց Ասլանյանը։

Բարեբախտաբար, եռակի վթարի հետեւանքով ուրիշ ոչ ոք չի տուժել։ Մեքենաներից մեկում վթարի պահին ընդհանրապես մարդ չի եղել։

Վթարի ենթարկված «Գազ 31» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խաչատուր Գեւորգյանը NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ինքը երթեւեկելիս է եղել Շիրակացի փողոցով եւ նկատել է, որ «Մերսեդեսը», որը դիմացից ընթանում է ուղիղ դեպի իր մեքենան։ Բախումից խուսափելու համար Խաչատուր Գեւորգյանը մեքենան փորձել թեքել է աջ , սակայն տեղի է ունեցել բախում, այնուհետեւ «Մերսեդեսն» առանց կանգնելու հեռացել է, Խաչատուր Գեւորգյանն էլ հետեւել է նրան,  քանի որ իր մեքենան վնասվել է, սակայն երբ հասել է «Մերսեդեսին», տեսել է, որ այն բախվել է եւս երկու մեքենայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ