News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ հրշեջները, որոնք մասնակցել են Ռուսաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքներին, վերադառնում են հայրենիք:

«Մենք նախատեսում են հիմնական ուժերը դւրս բերել օգոստոսի 17-ին: Մենք արդեն հանում ենք մեր ուժերը Ռյազանի մարզից, այնտեղ աշխատում են ադրբեջանցի ուղղաթիռավորները, Լեհաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ջոկատները: Նրանց փոխարեն աշխատանքի կանցնեն մեր ուժերը»,- ասել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 9-ի դրությամբ, ՌԴ կենտրոնական շրջաններում մոլեգնող հրդեհներից վնասը կազմել է շուրջ 15 մլրդ դոլար: Զոհերի թիվն անցել է 50-ից: Հատկապես տուժել են Նիժեգորոդյան, Մոսկովյան, Ռյազանի եւ Վորոնեժի մարզերը:

Հայաստանի կառավարությունն իր օգոստոսի 5-ի նիստում որոշել է 24,6 մլն դրամ հատկացնել հրդեհների մարման նպատակով: Ռուսաստան էին մեկնել 28 հայ փրկարարներ` 4 ճապոնական հրշեջ մեքենաներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ